Բնապահպանները դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
Բնապահպանները դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգի: Նրանք պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին զրպարտություն համարվող տվյալները հերքել։
Ավինյանին դատի տված բնապահպաններն են ՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը, Միլենա Բաղդասարյանը։
Բնապահպան Աննա Շահնազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը Տիգրան Ավինյանի այն հայտարարության մասին է, որով նա պնդում էր, որ բնապահպանները ֆինանսավորվում են հանքարդյունաբերական ոլորտի գործարարների կողմից։
Նրա խոսքով՝ բնապահպանները հարցում են ուղարկել Տիգրան Ավինյանի գրասենյակ, որտեղ հրաժարվել են մեկնաբանել, թե ում է նկատի ունեցել նա։
«Թբիլիսիում փոխվարչապետի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ առկա չեն»,-բնապահպաններին պատասխանել են Ավինյանի գրասենյակից։
Սրանից հետո բնապահպանները դիմել են դատարան՝ պահանջելով հերքել այդ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում, մասնավորապես, ասել է․
«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետև նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ