Իսկ ինչո՞ւ պետք է Կարգին Հայկոյի հիշողությունը լավը լինի
Լավ հիշողություն Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը, որը լայն հանրությանն ավելի հայտնի է Կարգին Հայկո անունով, պարզվում է չունի: Եւ հավատացեք, դա շատ լավ է: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ լավ հիշողություն ունենար եւ հիշեր, թե ով է քաղաքապետարանին քսան «ԿամԱԶ» նվիրել աղբահանության գործը գլուխ բերելու համար:
Հիշելու էր, իսկ հետո ստիպված էր լինելու լրագրողներին պատմել, թե ինչու էր վարչապետին զեկուցում, թե ջանքեր են թափել, այսքան «ԿամԱԶ» ենք բերել, այսքանն էլ բերելու ենք: Իրոք, հավատացեք, անհամ պատմություն կստացվեր: իսկ այսպես լավ է՝ չի հիշում եւ վերջ:
Եթե լավ հիշողություն ունենար, ապա ասելու էր, թե նվիրատվությունը քանի միլիոնի է հասնում, հետո փորձելու էր բացատրել, թե սա կոռուպցիոն գործարք չէ: Այնպես որ, վատ հիշողություն ունենալը շատ լավ է: Իսկ հակառակ դեպքում պետք է բացատրեր, թե ինչու էին այս տարվա հունիսին հանրությանն ասում, թե հինգ «ԿամԱԶ»-ի համար վճարել ենք 236 միլիոն դրամ:
Իրոք, հեչ լավ բան չստացվեց: Ավելին, տխուր պատկեր է: Պարզվում է, որ բեռնատարները ոչ թե գնել են, այլ նվեր ստացել, ընդ որում, անգամ չեն հիշում, թե ով է նվիրել:
Գուցե քաղաքապետը տրանսպորտի հարցում եւս հույսը դրել է բարեգործների վրա, որոնց անունը կամ անունները, բնականաբար, մոռանալու է:
Նստած է Կարգին Հայկոն իր աշխատասենյակում եւ սպասում է, թե երբ են բարեգործները ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւ նույնիսկ տրամվայներ բերելու եւ նվիրելու իրենց, իսկ հետո կհասնի անվճար ծառ մատակարարողներին, մետրոպոլիտեն կառուցողներին, վերելակներ նվիրողներին, պոլիկլինիկաներ նորոգողներին:
Ահա եւ ձեր սրտի քաղաքապետը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ