2022 թվականից կսահմանվի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով
Կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) հայեցակարգ: Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով նշվում է, որ ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:
Սույնով նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ: Թեև նշվում է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և այս 6%-ը վերջնական չէ, մյուս կողմից էլ նշվում է, թե հաշվարկները ցույց են տվել, որ հենց այդ չափով պետք է գանձվի հարկը:
Ըստ նախագծի՝ անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:
Այս պահին Պետբյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կազմում է 106 մլրդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 123 մլրդ դրամ: Այս դեֆիցիտը լրացնելու համար էլ սահմանվում է նոր հարկատեսակը:
Այդուհանդերձ կանխատեսվում է, որ ԱՀԱ ներդրումից հետո կշարունակվի վճարովի ծառայությունների մատուցումը, ինչպես ուղղակի բնակչությանը, այնպես էլ կամավոր ապահովագրական ընկերությունների միջոցով՝ ՀԾՓ-ում չընդգրկված և չփոխհատուցվող բժշկական և հարբժշկական ծառայությունների համար:
Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:
Ըստ նախագծի՝ ԱՀԱ ներդրումը ենթադրում է ուղղակի ազդեցություն սոցիալական հարաբերությունների վրա։ Բնակչության բոլոր խմբերի համար ՀԾՓ-ի սահմանումը կբացառի բնակչության մոտ առաջացած շփոթությունը և անորոշությունը՝ պետության կողմից անվճար երաշխավորվող ծառայությունների վերաբերյալ։ Ապահովագրավճարների հաշվարկման հիմքում դնելով սոցիալական համերաշխության սկզբունքները՝ հնարավորություն է ստեղծվում բնակչության բոլոր խմբերին տրամադրել երաշխավորված անվճար ապահովագրական ծածկույթ։
Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք կունենան ապահովագրական միևնույն փաթեթ՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
Նախագծում նշվում է, որ ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի նաև Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է ունենալ առողջ աշխատակիցներ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ