Ինչքան է հետ շպրտվել մեր երկիրը պրոֆեսիոնալիզմի առումով, և ինչպես են դիլետանտները գրավել ամեն ինչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ցանկացած երկրի ողնաշարը, առաջադիմության գրավականը, ժողովրդավարության ցուցիչն ազատ խոսքն է, ավելի ճիշտ՝ խոսքի ազատության սահմաններն ու պաշտպանվածությունը։ Ազատ խոսք՝ շարքային քաղաքացու արտահայտվելու հնարավորության, և ազատ խոսք՝ մամուլի ազատության իմաստով։ Եթե տվյալ երկրում մարդը չի վախենում քննադատել ուժեղներին, հարուստներին, և լրագրողն էլ կարողանում է ազատորեն՝ առանց կաշկանդվելու ու վախի իր տեսածն ու զգացածը հանձնել թղթին, ուրեմն կարող ենք արձանագրել, որ այդ երկրում կա ազատ խոսք։
Բայց այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ տեղից ելնողը հանդես է գալիս որպես ազատ խոսքի գիտակ, տեսակետ է հայտնում, քննադատում մամուլն ու լրագրողներին սովորեցնում հոդված գրել՝ չնկատելով անգամ, որ խախտում է ազատ խոսքի սահմաններն ու մարդկային հարաբերությունների կանոնները։
Չնկատելով ու չհասկանալով, որ սա մի ոլորտ է, որի մասին խոսելիս պետք է տարրական գիտելիքներ ունենաս, պատկերացնես այդ ոլորտը, կյանքումդ մի քանի հոդված գրած լինես և լրագրողական ձայնագրիչ բռնած լինես։ Որովհետև մամուլն ու լրատվությունը նույնքան պրոֆեսիոնալ ոլորտ են, որքան առողջապահությունն ու մանկավարժությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Այնպես, ինչպես, ասենք, եթե լրագրողները սկսեին ոչխարաբույծներին խորհուրդ տալ, թե ինչպես խուզեն ոչխարներին, կամ հոգեբույժներին սովորեցնեին՝ ինչպես բուժել սոմատիկ հոգեկան խանգարումները։
Եվ հիմա, երբ մի չկայացած լրագրող, որը բարձր պաշտոն է զբաղեցնում կամ պառլամենտական է և խոսում է ազատ խոսքից ու լրագրողներից, սարսափում ես, թե ինչքան է հետ շպրտվել մեր երկիրը պրոֆեսիոնալիզմի առումով, և ինչպես են դիլետանտները գրավել ամեն ինչ, և ինչքան դատավոր է հայտնվել մեզանում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ