Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. ՌԴ ՄԻՊ
ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ:
«Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է Մոսկալկովան:
Նրա խոսքերով՝ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ԵԱՏՄ տարածքի հինգ պետությունների համար միասնական վարորդական իրավունքի վկայականների ներդրումը: Սակայն Մոսկալկովան կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ համաձայնագրի մշակումը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ