Դատարանը որոշեց Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացնել Մանվել Գրիգորյանի գործից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում, նախագահությամբ՝ Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ նոյեմբերի 26-ին, որոշում կայացրեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։
Դատարանն այդ որոշումը կայացրեց առանց կողմերին լսելու, ինչը վդոհվմունքի առիթ ստեղծեց Մանվել Գրիգորյանի պաշտպանյալների մոտ։ Պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին բացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ