Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը խարխլում են բոլոր այն հիմքերը, որոնցով ուժեղ է Հայաստանը
«Իրատես» թերթը գրում է.
«Իշխանությանը տիրացածներից շատերը հայրենիք չունեն, եթե ունենային, հայրենիքի, նրա ժողովրդի, այդ ժողովրդի լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի, ազգային արժեհամակարգի նկատմամբ չէին վարվի այնպես, ինչպես վարվում են, դրանց դեմ չէին պատերազմի (պատերազմը լինում է նաև չհայտարարված):
Նրանք ազգային գենային հիմքից զուրկ, արարչական ու բնական օրենքներին դեմ իշխանազավթներ են, որոնք այժմ քաղաքական նկատառումներով մեկը մյուսի հետևից քրեական և այլ բնույթի հաշվեհարդարներ են սկսել իրենց ընդդիմադիրների, քաղաքական հակառակորդների և նրանց հանդեպ, ումից վտանգ են զգում, իսկ վաղն իրենց լիարժեքորեն դրսևորելու են որպես բռնապետներ և երկիրը վերածելու են բռնապետության, եթե մինչ այդ կամ այդ ընթացքում չտապալվեն։
Նույնիսկ պողոսների համար վերջին շրջանի իրադարձությունները բացահայտեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից այլոց հակահայկական ու հակաքրիստոնեական քաղաքականությունն ու բնույթը: Իհարկե, խոսքը զուտ նրանց մասին է, ովքեր հետևում են իրենց երկրի անցուդարձին ու զոհը չեն իշխանական և արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-ների այս առումով միակողմանի տեղեկատվության:
Ընդգծենք, որ ՀՀ այսօրվա իշխանությունները և նրանց շրջապատը կազմող մի շարք անձինք գրեթե բոլոր առումներով` թե՛ ԼԳԲՏ անձանց և այլասերման քարոզչության «իրավունքը» պաշտպանելով, թե՛ քրիստոնեության, մեր եկեղեցու, մեր հոգևորականների դեմ գործելով, թե՛ հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը դեմ լինելով և նախատեսելով այդ առարկայի վերացում, թե՛ այլասերվածներին և քայքայիչ աղանդների ներկայացուցիչներին էլ ավելի լկտիացնելով, թե՛ մեր ազգային արժեհամակարգի դեմ չհայտարարված պատերազմով, թե՛ Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյայում անուրանալի ավանդ ունեցած, թշնամուն հաղթած մեր հերոսների ու բարձրաստիճան զինվորականների նկատմամբ իրենց հայտնի վերաբերմունքով, թե՛ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկած և նույնասեռականների կողմից երեխա որդեգրելն արգելող օրենքի նախագիծը մերժելով, թե՛ այլ առումներով կատարում են այն, ինչ ցանկանում է Արևմուտքը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ