Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է

Tert.am-ը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պաշտոնական տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %:

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 %, շինարարության աճը՝ 4.5 %, առևտրի աճը 8.9 %, ծառայությունների աճը՝ 15.1 %:

Արտահանումն ավելացել է 7.2 %-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով` ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել էր նա:

Տնտեսական իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով Tert.am-ը դիմեց ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։

«Նախ աճի տեմպն իջել է, երկրորդ՝ մարդկանց մեջ ոչ մի բան հույս ու հավատ չի ներշնչում: Բավական է ասել, որ հոկտեմբերին տնտեսությունը սեպտեմբերի համեմատ անկում է ապրել: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների թվերը, որոնք կան, վերահսկողական թվեր են. ստուգում ես, տեսնում, որ այդ աճը շատ դեպքերում պարզապես ուռճացվել է: Հոկտեմբերին լուրջ անկում կա արտահանման մեջ՝ սեպտեմբերի համեմատ: Գյուղատնտեսությունում նույնպես անկում կա։ Այն իրականում ավելի շատ է, բայց ԱՎԿ-ն նորից անցել է հանրությանը մոլորեցնելուն։ Օրինակ՝ 9-ամսով խաղողի արտադրությունն անցյալ տարվանից ավել չէ, բայց 25 % աճ է ցույց տված։ Իսկ այդ նշված 7 տոկոս տնտեսական աճի գերակշիռ բաժինը մեքենաների ներմուծումն է։ 3-րդ եռամսյակից սկսած, նկատի ունենալով հունվարի 1-ից արտոնությունների չեղարկումը, այն հասել է խելահեղ տեմպերի։ Առաջին 9 ամիսներին բերվել է 77 հազ. մեքենա։ Ինչը, մեր հաշվարկով, բոլոր ժամանակներում ՀՀ ներկրված մեքենաների 20 %-ից ավելին է։ Հիմա այս խլամը բերել ենք ՀՀ և մի բան էլ ՀՆԱ ենք հաշվում, փոխանակ ՀՆԱ-ից հանենք։ Բարձր է մնում նաև խաղերի տեսակարար կշիռը ՀՆԱ աճի բաղադրիչների մեջ։ Միակ դրական երևույթը վերամշակող արդյունաբերության աճն է»,- ասաց նա:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իշխանությունները խաբում են, երբ ասում են, թե տնտեսությունն աճել է 7 և ավել տոկոսով: «Բեռնաշրջանառությունը երկու անգամ պակաս է, բայց իրենք ասում են՝ տնտեսությունը 7 տոկոս աճել է, դա անհավատալի բան է: Բազմիցս եմ ասել, որ իրենք ստում են, հիմա էլ նույն միտումները շարունակվում են: Դժբախտաբար, նույն մարդն է վիճակագրությունը վարում, և կառավարությունն էլ պահանջ է դնում ստելու: Կառավարությունը չի համարձակվում մի հատ թվերի գույքագրում կազմակերպել։ Չեմ կարողանում նաև համակերպվել ՏԱՑ ցուցանիշի հետ։ Այսօր նոյեմբերի 25-ն է, դեռ 9 ամսվա ՀՆԱ-ն չկա։ Կատարվում է հանցագործություն հանցագործության հետևից: Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է»,- նշեց նա»: