Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2498 ուսուցիչ
Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թվականին կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է օգոստոս- սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար:
Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է 3-օրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ 2-օրյա դասընթացի ժամանակ հետադարձ կապի սկզբուքնով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ