Բժիշկներն անհանգստանում են, որ Ասանժը կարող է մեռնել բանտում
60 հոգուց բաղկացած բժիշկների խումբը Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից եւ եվրոպական մի շարք երկրներից լուրջ մտահոգություններ ունի Լոնդոնում ձերբակալված Ջուլիան Ասանժի՝ WikiLeaks կազմակերպության հիմնադրի հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված՝ կոչ անելով անհապաղ հոսպիտալացնել նրան։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը, ասվում է բրիտանական ՆԳՆ ղեկավար Փրիթի Փատելին հասցեագրված բաց նամակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բժշկական տեսակետից, առկա ապացույցների հիման վրա, մենք լուրջ մտահոգություններ ունենք Ասանժի՝ դատարանի առջեւ 2020 թվականի փետրվարին կանգնելու ֆիզիկական կարողության մասին։ Եվ ամենագլխավորն այն է, ըստ մեզ, որ պարոն Ասանժը կարիք ունի շտապ փորձագիտական բժշկական գնահատականի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջական վիճակի առումով»,- ասվում է WikiLeaks-ի տարածած նամակում։
Ներկայում, ինչպես նշում է հեռուստաալիքը, Ասանժը պահվում է Բելմարշ բանտում։ Բժիշկների կարծիքով՝ WikiLeaks-ի հիմնադիրն ունի ֆիզիկական եւ հոգեկան տարբեր խանգարումներ, ներառյալ դեպրեսիան։ Մասնագետների կարծիքով՝ Ասանժին պետք է տանել հատուկ կլինիկա, որտեղ նա կկարողանա բուժզննում անցնել եւ բուժվել պրոֆեսիոնալ բժշկական բրիգադի հսկողության տակ։
«Եթե նման շտապ գնահատական չտրվի եւ բուժում չնշանակվի, ապա մենք մտահոգ ենք, որ Ասանժը կարող է մեռնել բանտում»,- հավաստիացնում են բժիշկները։
Ավելի վաղ բանտում Ասանժի մահանալու մասին անհանգստություն հայտնել էր նրա հայրը՝ Ջոն Շիփթոնը։ Նա նաեւ «անպարկեշտության գագաթնակետ» էր անվանել փաստը, որ «Ջուլիանը կարող է մահանալ բանտում ինը տարվա հետապնդումից հետո՝ ռազմական հանցագործությունների մասին ճշմարտությունը բացահայտելու պատճառով»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ