Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

«Լիդիան»-ը ցանկանում է մեր նման մարդկանց դատի տալով մեր գումարների հաշվին «հոգեվարքը» երկարաձգել․Նազելի Վարդանյան

Իմ դեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած դատական հայցի մասին տեղեկացել եմ համացանցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը։

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Նազելի Վարդանյանի եւ պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետեւյալ հայտարարության համար. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ... ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձեւ ա, ուրիշ տարբերակ չկա...»։

Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը:

Նազելի Վարդանյանը, սակայն, պատրաստվում է «դեկտեմբերի 2-ին նշանակված դատական նիստին ներկայանալ եւ դիմել, որպեսզի նախաքննությունը նորից սկսվի»։

«Արդեն դատաքննության են անցել առանց ինձ։ Երեւի ուզում էին գաղտնի, առանց ինձ գործն ավարտեին։ Չի բացառվում, որ տեխնիկական խնդիր է եղել, գուցե հասցեն է սխալ եղել, չեմ կարող ասել, ամեն ինչ կարող է լինել»,- նշեց նա։

«Լիդիանի» գործարար եւ բարի hամբավին վնաս հասցնելու մասին հարցին փաստաբանն արձագանքեց․ «Նախ պետք է համբավ ունենան, որ վնաս հասցվի, դեռ պետք է ապացուցեն, որ գործարար եւ բարի համբավ են ունեցել»։

Նազելի Վարդանյանը նկատեց՝ ինքը փաստերի ուսումնասիրման հիման վրա ընդամենը հարց է բարձրացրել․ «Հանքերի ստուգման համար ստեղծված աշխատանքային խմբում 33 էջ եզրակացություն եմ գրել Ամուլսարի մասին և ներկայացրել վարչապետին, որից 4 էջը գրել եմ կոռուպցիոն հանգամանքների մասին, որոնք իրավապահները պետք է ուսումնասիրեն։ Այս եզրակացության հիման վրա պրեզենտացիա ենք արել, աշխատանքային խմբի ամեն անդամ ներկայացրել է իր եզրակացությունը։ Ես օդից չեմ վերցրել, փաստաթղթերը կան։ Ես ներկայացրել եմ, որ 80 միլիոն է փոխանցվել «Ջերմուկ» հիմնադրամին, գուցե պետք է ասեի 75 միլիոն, որովհետեւ փաստաթղթով 75 միլիոն է, բայց կարեւորը գումարը չէ, կարեւորը սկզբունքն է, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում։ Ընդ որում՝ Ջերմուկի հիմնադրամի տնօրենը քաղաքապետի որդին է, իսկ գումարները ներկայացված հաշվետվությունից եմ վերցրել, ծախսել են իրենց բիզեսների եւ ճանապարհորդությունների վրա։ Հարց եմ տալիս՝ արդյոք դա կաշառքի նոր ձեւ չէ՞, չե՞մ կարող ես հարց տալ։ Եվ միայն «Ջերմուկ» հիմնադրամը չէ, նաեւ Եղեգնաձորում ինչ-ինչ բիզնեսներին են փող փոխանցել, «Լույս» հիմնադրամին են փոխանցել, բայց միայն Ջերմուկի վրա են կենտրոնացել։ Ես չեմ վիրավորել, փաստերն եմ ներկայացրել»։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ «Լիդիանը» այլ ելք չունենալով գուցե որոշել է առանձին անհատների դատի տալով ընկերության «հոգեվարքը» երկարաձգել։

«Հարցազրույցներից մեկում «Լիդիանի» տնօրենն ասում էր՝ եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ, ստիպված կլիենենք վաճառել այն կամ կդիմենք արբիտրաժ։ Սակայն արբիտրաժ դիմելու ճանապարհը փակ է, եթե հիմա նորից նրանց թույլ չտան աշխատել։ Այս պահին դիմելու հնարավորություն չունեն։ Մյուս ուղին, որ նշում էր տնօրենը, վաճառելն է, բայց հարց է՝ ով է առնելու։ Հիմա մի ճանապարհ է մնացել, մեր նման մարդկանց դատի տալ, մեր գումարների հաշվին հոգեվարքը երկարաձգել»։

Փաստաբանը նշեց, որ դատավորեւը Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանն է, որը խորհուրդ էր տալիս վախի դեմ «չիշիկ խմել»։