Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հեռանալ պաշտոնից 2024 թվականին
ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշևը ենթադրում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հեռանալ պաշտոնից 2024 թվականին:
«Ես կարծում եմ, որ եթե այսօր հարցնեք Վլադիմիր Պուտինից, նա 99 տոկոս վստահությամբ կասի, որ 2024 թվականին կհեռանա պաշտոնից»,- Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ ասել է նա Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:
Յումաշևի կարծիքով, Պուտինը նախապես չէր ծրագրել այդքան երկար մնալ իշխանության:
«Ես դրանում վստահ եմ 100 տոկոս: Պուտինը երբ 1999 թվական դեկտեմբերի 31-ին եկավ, նա վստահ էր, տա Աստված, մեկ ժամկետ, իսկ եթե երկու, ապա աշխարհում կլինի ամենաերջանիկ մարդը, որ երկու ժամկետ ղեկավարելուց հետո վերջապես կհանգստանա, ինչպես և ուզում էր: Նա, իհարկե, չէր պատրաստվում երկիրը ղեկավարել 19 տարի»,- ասել է Վ.Յումաշևը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ