Ստոկհոլմը ռուսական նավին մեղադրել է Շվեդիայի տարածքային ջրերը հատելու մեջ
Ռուսական նավը մտել է Շվեդիայի ծովային տարածքային ջրեր՝ դրա համար համապատասխան դիվանագիտական թույլտվություն չունենալով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ԶՈՒ կայքը:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ «ռուսական պետությանը պատկանող նավը շվեդական տարածքը հատել է Գյոթեբորգից արեւմուտք»: Քանի որ նավը չուներ «վավերական թույլտվություն, զինված ուժերը դա գնահատում են որպես հասանելիության կարգի խախտում»:
Ըստ գործողության կանոնների՝ արտասահմանյան նավերի, օդանավերի կամ ռազմական տեոխնիկայի կողմից շվեդական տարածքի հասանելիության կարգի խախտումների դեպքում զինվորականները տեղի ունեցածի մասին զեկուցում են Շվեդիայի կառավարությանը:
Ռուսական նավի տեսակը կամ որեւիցե այլ բնութագրեր չեն հրապարակվել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ