Ադրբեջանցի թափթփուկը հայկական եկեղեցի պիտի մուտք չգործեր, Գրիգորի Հայրապետովը լիներ, թույլ չէր տա. Ալիկ Սարգսյան
Անվտանգության ընդհանուր միջոցառումներ կան, որոնց մասին հասկացողը գիտի, որ եթե դրանք պահպանվեին, ադրբեջանցին մուտք չէր գործի Միլանի հայկական եկեղեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վայր ադրբեջանցի բլոգերի մուտքին և վարչապետի հետ հարց ու պատասխանին:
«Երկրի վարչապետի հետ նման պատմությունները, սադրանքները պիտի հասցնել անհնարիության աստիճանի: Մտածում եմ՝ եթե Գրիգորի Հայրապետովը Միլանի հայկական եկեղեցում լիներ, ադրբեջանցին մուտք չէր գործի, նա թրծված էր, պատրաստված: Ինչպե՞ս էին թույլ տվել, որ դա մտնի հայկական եկեղեցի, էն էլ՝ վարչապետի հետ հանդիպմանը: Ինչի պիտի մտներ ու վարչապետին ըտենց պռովոկացիոն հարց տար, ինքն էլ բացատրեր, մեկնաբաներ: Նրա համար շատ էր երկրի վարչապետին հարց տալը: Մեր լրագրողների համար պատկերացրեք ինչ բարդ կլինի Ադրբեջանի նախագահին մոտենալը և հարց տալը»,-նշեց Ալիկ Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ կարող էին անել, եթե վարչապետը հորդորեց՝ հանգիստ թողնեն, Սարգսյանը պատասխանեց. «Բա ինչ ասեր, եթե եկել ու հասել էր դիմացը, ես էն կարծիքին չեմ, որ ձեռ ու ոտքը պիտի կապեին ու դուրս շպրտեին: Կրկնեմ՝ պարզապես չպիտի թողնեին մուտք գործեր, որ մի հատ էլ հող ուզեր: Էտ բացատրություն էլ, ադրբեջանցու հետ շփումն էլ չպիտի լիներ: Շփումը իմ համար շատ խորթ ու անհասկանալի էր: Չեք մտածում, որ կարող էր այնպիսի բան անել, որ երկրի վարկանիշը հասցներ զրոյի: Ադրբեջանցի թափթփուկը, կապ չունի ՝ բլոգեր, հատուկ ծառայության աշխատակից, ինչի պիտի հայկական եկեղեցում նման բան սարքեր: Երկրի վարկանիշի խնդիրն է. փողոցում էլ կարող են սադրանք կազմակերպել ու ցույց տալ, որ երկրի վարչապետի հետ նման բան է կատարվում: Բա ինչի են մարդիկ թիկնապահներով շրջում, որ նման դեպքերը բացառեն: Եթե վարչապետի հետ այդտեղ մի բան լիներ, հետո ինչ, ծառայողական քննություն էի՞ք անելու, ո՞ւմ էիք մեղադրելու: Գնալու էր Ադրբեջան, հերոսանար, մեդալներ ստանար: Կարող է՝ զենքով էլ կարողանար մտնել»,-նշեց նա:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ պետք է լրացուցիչ բացատրություններ տրվեն, Նիկոլ Փաշինյանը դրան պետք է հետամուտ լինի:
«Եթե նման դեպք մեկ-երկու կրկնվի, ես արդեն այլ հետևություններ կանեմ», -եզրափակեց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ