Իսկ արդյո՞ւնքը. ով է հետևում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այցերից ինչ է ստացել Հայաստանը
«Հրապարակը» գրում է. «Վատ չէ, իհարկե, որ ՀՀ վարչապետը հավասարը հավասարի նման նստում-վեր է կենում աշխարհի մեծերի հետ, ինչպես Իտալիայի վարչապետն ու Սենատի նախագահն են։ Մենք՝ որպես փոքր «ածու», մեզ շոյված ենք զգում, երբ մեր ղեկավարներին տեսնում ենք զարգացած երկրների կառավարություններում ու պառլամենտներում, և հույս է ծագում, որ մի օր մենք էլ այդ երկրներին կնմանվենք, ծաղկուն տնտեսություն ու առաջադեմ կառավարման համակարգ կունենանք։
Բայց եթե շարքային քաղաքացուն այս տեսարանները բավարար են, որ ինչ-որ ժամանակ գոհ ու երջանիկ զգա իրեն և հավատա, որ մեր երկիրը ճիշտ հունով է գնում, ու մեզ բան չի մնացել Իտալիային հասնելու համար, ապա հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։
Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ և Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաև այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ ներդրումներ բերելու։
Էլի շատ ուղևորություններ եղան։ Այս տարվա հուլիսին էլ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստան-Սինգապուր։ Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին։
Արդյո՞ւնքը։
Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, խոսում էր, որ Չինաստանի հետ զրո հարաբերություններ ունենք։ Եվ առհասարակ՝ ո՞վ է հետևում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այս այցերի արդյունքում ինչ է ստացել Հայաստանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ