Իսպանիան Բաշար Ասադի հորեղբորը մեղադրել է հարյուր միլիոնավոր եվրո լվանալու մեջ. լրատվամիջոց
Իսպանիայում «ավելի քան 600 մլն եվրո» գումարի դրամական միջոցների լվացման մեջ են մեղադրվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգականները, հայտնում է DW-ն:
Նոյեմբերի 22-ին Իսպանիայի Ազգային դատարանի դատավորի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Սիրիայի փոխնախագահ Ռիֆաթ Ասադի՝ Բաշարի հորեղբոր դեմ:
Մեղադրվում է եւս 13 մարդ, որոնց թվում են 82-ամյա Ռիֆաթ Ասադի 8 երեխաները եւ 2 կանայք: Ենթադրվում է, որ 1980-ական թվականներից սկսած նրանք Իսպանիայի տարածքում, առաջին հերթին Մալագա նահանգում գործել են որպես կազմակերպված «հանցավոր խումբ»: Նրանց տնօրինության տակ են հայտնվել 695 մլն եվրո արժեքով անշարժ գույքի 507 օբյեկտներ, նշված է իսպանական դատական մարմինների հայտարարության մեջ:
Դրանից բացի, խմբավորումը գործել է նաեւ ուրիշ երկրներում՝ օգտագործելով կեղծ ընկերություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ Ռիֆաթ Ասադին է պատկանում անշարժ գույք, որն իր մեծությամբ երկրորդն է Բուքինգեմյան պալատից հետո: Նրան կամ նրա գլխավորած ընտանեկան կազմակերպությանն են պատկանում նաեւ Boeing 727 օդանավ, լյուքս դասի մի քանի զրահապատ մեքենաներ, ինչպես նաեւ նավ:
Դատական մարմինների վարկածով՝ Ասադը դեռեւս 1980-ական թվականներին կարողացել է Սիրիայի պետական գանձարանից Իսպանիա տանել գումար, որը համապատասխանում է մոտ 272 մլն եվրոյի: Ինքը՝ Ասադը դրամական միջոցների ծագումը, որոնցով կատարվել են բոլոր թանկարժեք ձեռքբերումները, բացատրում է նվիրատվություններով եւ Սաուդյան Արաբիայից նվերներով: Հիմա Իսպանիայի դատախազությունը 10 օրվա ընթացքում այս գործով պետք է դատավարություն սկսի:
Ռիֆաթ Ասադը ստիպված էր Սիրիայից հեռանալ 1983 թվականին անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ ցանկացել էր իշխանությունը խլել իր ավագ եղբայր Հավեզ Ասադից՝ Բաշար Ասադի հորից: Ռիֆաթ Ասադի դեմ արդեն համանման գործեր են քննվում Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ