Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ պետք է ապահովվի խաղի հավասար կանոններ․ ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին այսօր՝ նոյեմբերի 22-ին, անպատասխան թողեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին հարցը, թե իսկապես Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակը վտանգ պարունակում է Հայաստանի համար։ Լրագրողների հետ զրույցում դեսպանը խնդրեց խոսել միայն կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին մասին։
«Ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել և կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին մասնակցել։ Արդեն մի քանի տարի է՝ այս միջոցառումն անցկացվում է։ Այն մեծ կարևորություն ունի նոր աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների և գործատուների միջև կապ ապահովելու և նաև գործատուների ակնկալիքները պոտենցիալ աշխատողներին հստակ ներկայացնելու առումով։ Եվ կարծում եմ, որ մեր ուշադրությունը պետք է բևեռենք հենց այս միջոցառմանը, այն պայծառ ապագային, որ մենք տեսնում են Հայաստանի համար, այն պայծառ ապագային, որ Հայաստանի ժողովուրդն է տեսնում իր համար»,-նշեց նա։
Հարցին, թե Հայաստանում դատաիրավական բարեփոխումներից հետո կլինեն ամերիկյան գործարարներ, որոնց կհետաքրքի երկիրը բիզնես գործունեության համար, դեսպանն ասաց․ «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ մեր աջակցության ծավալներն ավելացել են՝ հաշվի առնելով այն ներուժն ու հանձնառությունը, որ մենք տեսնում ենք Հայաստանում ՀՀ կառավարության կողմից։ Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ պետք է ապահովվի խաղի հավասար կանոններ, թափանցիկություն, պետք է լինի կանխատեսելիություն, որոշումների կայացման գործընթացը պետք է հստակ լինի։ Այստեղ մենք տեսնում ենք զգալի ջանք այդ ուղղությամբ, մենք փորձելու ենք ամերիկյան բիզնեսին ներկայացնել ինչ հնարավորություններ կան այստեղ և ՀՀ իշխանություններին ներկայացնել այն խնդիրները, որոնք ներդրողների համար կարող են մտահոգիչ լինի»։
Նրա խոսքով՝ կրթական ծրագրերի ֆինանսավորումն է աճել․ «Ես համոզված եմ, որ ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը Հայաստանի մարդիկ են, և անչափ կարևոր է մարդկային կապիտալում ներդրում անելը։ Նաև սա է պատճառը, որ ուղղություններից մեկը, որով ֆինանսավորումն աճել է, կրթական փոխանակումների ուղղությունն է, որը մանսագիտական կատարելագործման հնարավորություն կտա»։
Դեսպանը շեշտեց՝ տեսնում են դրական լիքեր բարեփոխումների ուղղությամբ․ «Այսօրվա Հայաստանի համար դրական է այն, որ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն Կառավարության հետ, ազատ են արտահայտելու իրենց կարծիքը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ