ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել պատրաստ լինել Ռուսաստանի հետ պատերազմին
ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել ամրապնդել պաշտպանությունը Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին ասվում է Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, որն արվել է երկրի պաշտպանության նախարարության պատվերով։
Զեկույցի հեղինակները վերլուծել են, թե որքան արագ դաշինքը կարող է արձագանքել Մերձբալթյան երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Նրանք ընդգծել են, որ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում զորքերի տեղակայման համար ՆԱՏՕ-ին յոթ-ութ շաբաթ է հարկավոր, մինչդեռ Մոսկվան ավելի արագ է գործում՝ գրեթե մեկ-երկու շաբաթ։
Զեկույցում նշվում է, որ դաշինքին հաջողվել է բարձրացնել մարտունակությունը «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության շնորհիվ, որի շրջանակներում մի քանի հարյուր զինծառայողներ են ուղարկել Ռուսաստանին սահմանակից երկրներ: Նշվում է նաև, որ ճգնաժամի կամ պատերազմի պայմաններում նման «ժամկետները կարող են բավարար չլինել»:
Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ հետազոտությունը կօգնի մտածել դաշինքի հետագա քայլերի մասին։
2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՆԱՏՕ-ում ընդգծել էին, որ դաշինքը Մոսկվայի հետ չի կարող «սովորականի պես փոխգործակցել», եթե Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը։
Մոսկվայի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի հետ վատթարացել են 2014-ին, երբ Ղրիմը հանրաքվեի արդյունքում մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Պաշտոնական Կիևն ու Արևմուտքի երկրները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ