Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է գիշերային լուսավորումն՝ ավերիչ հրդեհից հետո
Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց եւ մինչեւ գիշերվա ժամը մեկը:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում է բռնկման քրեական վարկածը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեեւ շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10 – 15 տարի կպահանջվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ