Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել՝ ՀՀ-ում «Անգլերենը», «Ֆրանսերենը», «Ռուսերենը» պարտադիր են, «Հայերենը»՝ ոչ
Դասադուլը և գործադուլը դադարեցնելը պայմանավորված չէ մամուլում հայտնված այն տեղեկատվությամբ, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել է դուրս թողնել համալսարաններից այն ուսանողներին և աշխատողներին, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը:
«Դասադուլը դադարեցրել ենք՝ անսալով մեր դասախոսների խնդրանքներին, ինչպես նաև գործընթացն ավելի ճիշտ, ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու համար: Հանդիպումներ ենք ունեցել խնդրով մտահոգ հասարակության, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի մի շարք անդամների հետ: Առաջիկայում նախատեսում ենք գիտական խորհրդի արտահերթ նիստ կազմակերպել և քննարկել մեր կողմից բարձրացված խնդիրները»,- ասաց նա:
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգողի խոսքով՝ իրենց խնդիրը բարձրագույն կրթության մասին օրենքի առաջարկվող նախագիծն է, որին գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդներ տվել են բացասական գնահատական՝ տեսնելով բազմաթիվ խնդրահարույց հարցեր: «Սակայն նրանց կողմից որևէ անդրադարձ չի եղել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր դասավանդելուց զրկելը»,- ասաց նա:
Ըստ Էդվարդ Գալստյանի՝ այդ առարկաների դասավանդման ծրագրերում պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ, առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին, մասնագիտություններին, որտեղ դասավանդվում են այդ առարկաները: «Այո´, խնդիրները բազմաթիվ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից, որովհետև Հայաստանի համար պատրաստվող մասնագետները, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետեն հայոց լեզվին բավարար մակարդակով: Նույնը կարելի է ասել հայոց պատմության մասին: Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթության ոլորտում, եթե հանրակրթական մակարդակը պատշաճ գիտելիքներ տար, այդ առարկաները բուհերում սովորելու անհրաժեշտությունը չէր լինի»,- ասաց նա:
Գալստյանն ընդգծեց՝ կրթական համակարգը խնդիրներ ունի, և այդ խնդիրները դեռևս չլուծած՝ բերել «Հայոց լեզու» ու «Պատմություն» առարկաները հանում են պարտադիր ծրագրերից՝ որպես բարեփոխում, տրամաբանական չէ:
Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը նշեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրված գիտական աշխատանքի մակարդակը: Որքան էլ հիմա բերում են տարբեր պատճառներ, թե կրթությունը տարվում է հայոց լեզվով, ծիծաղելի վիճակում ենք հայտնվել, քանի որ ՀՀ-ում «Անգլերենը», «Ֆրանսերենը», «Ռուսերենը» պարտադիր են, «Հայերենը»՝ ոչ: Ես չեմ ուզում այստեղ միտում տեսնել, ես ուզում եմ տեսնել խնդրի խորքը չհասկանալու երևույթ»:
Անդրադառնալով նախարարության կողմի առաջ քաշված տեսակետին, թե դասախոսները դասաժամերից զրկվում են, դրա համար են դժգոհում նախագծից՝ Գևորգ Գյուլումյանն ասաց, որ դասաժամի մասին նման բան ասելը մերկապարանոց սուտ է և որ բողոքող ուսանողը դասաժամի հետ կապված խնդիր չունի: «Երբ նույնիսկ ասում են, թե խնդրով մտահոգվում են միայն Բանասիրության ֆակուլտետի ուսանողները, նրանք են փորձում օրակարգ առաջադրել, ուզում եմ ասել՝ հիվանդությամբ զբաղվում է բժիշկը, մասնագետը, Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները այս պահին այդ հիվանդության բժիշկներն են և այո, կարող են կարծիք հայտնել և պնդել, որ դա կործանարար է»,- ընդգծեց նա:
Հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներից Ամալյա Հարությունյանն էլ ասաց, որ եթե բուհերի գիտխորհուրդը որոշի, այդ առարկաները լինեն պարտադիր, թե ոչ, ապա ինչքանո՞վ համոզված լինենք, որ գիտխորհրդի որոշումները կարտահայտեն ուսանողների կարծիքը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ