Victoria’s Secret-ը չեղարկել է իր այս տարվա շոուն
Ամերիկյան L Brands ընկերությունը, որին պատկանում է ներքնազգեստի Victoria's Secret բրենդը, հայտարարել է 2019 թվականին Victoria's Secret Fashion Show շոուի չեղարկման մասին, գրում է Fortune-ը:
Ընկերությունը շոուի չեղարկումը պարզաբանել է բրենդի իմիջի բարելավման անհրաժեշտությամբ:
Victoria's Secret Fashion Show-ն անցկացվել է շուրջ 25 տարի՝ 1995-ից ի վեր: Նախորդ տարի բրենդն ամենացածր ցուցանիշներն է ունեցել իր գոյության ամբողջ պատմության ընթացքում:
Նախօրեին ընկերությունը հրապարակել է 2019-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Victoria’s Secret-ի վաճառքի ցուցանիշները 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ 7 տոկոսով անկում են գրանցել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ