Երեւանի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով այսօր Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող Beer Academy-ում բռնկված հրդեհին (ֆոտոռեպորտաժ)։
Նրա խոսքով՝ հրշեջները շատ արագ հասել են դեպքի վայր եւ կարողացել են կանխել կրակի տարածումը կողքի շենքեր։
«Օպերատիվ շտաբի պետն աշխատում է հիմա, մենք չենք խառնվում իր գործերին, ինքն է ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ տեղյակ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը. «Միակ բանը, որ գիտեմ, ոնց որ երկրորդ հարկում վերանորոգման պրոցես է եղել, նման բան եմ լսել, բայց հավաստիությունը չգիտեմ»։
Ցոլակյանի խոսքով՝ հրդեհը սկսվել է տանիքից. «Դոլմամայի տանիքի անկյունն էր բռնկվել, որը շատ արագ հանգցրեցին, չթողեցին տարածվել»։
Լրագրողների դիտարկմանը, որ տարածքի բնակիչները միտումնավոր գործոն են տեսնում, նախարարը պատասխանեց կարճ. «տեղյակ չեմ, չեմ կարող ոչինչ ասել»։
Մյուս հարցին, որ շենքում գինու մառան կա, հնարավո՞ր է այնտեղ հասած լինի կրակը, նախարարը պատասխանեց. «Ներքեւմ կլինի չէ՞ դա, ներքեւ չի հասել»։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը։ Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ