Ռուսաստանը հերքում է, որ վնասել է ուկրաինական նավերը
Ուկրաինական ռազմանավերը, որոնք կալանվել էին ռուսաստանցի սահմանապահների կողմից Կերչի նեղուցում սադրանքներ իրականացնելու համար, ուկրաինական կողմին վերադարձվել են նորմալ վիճակում, ինչը հաստատում է տեսանյութը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:
Ուկրաինական կողմը պնդում է, որ Ռուսաստանն իրենց «Նիկոպոլ» եւ «Բերդյանսկ» զրահանավակները, ինչպես նաեւ «Յանի Կապու» քարշանավը վերադարձրել են շարքից դուրս բերված վիճակում:
Ռուսաստանյան կողմը շեշտում է, որ տեսանյութով ապացուցվում է, որ ուկրաինական կողմի մեղադրանքները որեւէ հիմք չունեն:
Հիշեցնենք, որ ուկրաինական նավերը կալանվել էին Ղրիմի մոտ անցած տարվա նոյեմբերի 25-ին:
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ