Իտալական Ճառօրյայի հետքերով
Թերթ խմբագրելը, այնուամենայնիվ, ունի մեկ լրացուցիչ ֆիլտր՝ սրբագրիչը։ Թեեւ նրա գործը տեխնիկական է, բայց դա ֆիլտր է, որը թույլ չի տալիս ամենակոպիտ սխալները դառնան հանրությանը մատչելի։
Պետության խմբագրման դեպքում այդ ֆիլտրը չկա։ Պետությունն այսօր բանավոր խմբագրման ժանրով է կառավարվում եւ չկա այն «սրբագրիչը» (բանավորի դեպքում տեխնիկապես հնարավոր չէ), որը թույլ չէր տա սխալ եւ վտանգավոր ձեւակերպումների տիրաժավորում։ Սխալ ոչ այնքան պետության համար, դրան արդեն սովոր ենք, այլ հենց՝ հեղինակի։
Իտալական «ճառօրյայի» ընթացքում Փաշինյանն իր անվերահսկելի ձեւակերպումներով հասցրեց իր դեմ լարել գիտնականներին եւ իր համակիր լեւոնականներին։ Ֆիլտրի բացակայությունն ամեն խոսքի ժամանակ, իսկ բանավոր երկարաշունչ ելույթներ լինում են գործնականում ամեն օր, բերում է նորանոր կիքսերի, նոր հակառակորդների, նոր հիասթափվածների, նոր համոզմունքի՝ երկրում փոփոխություններ են պետք։
Պետք է շատ հստակ ասել, որ այս տեմպով եւ այս սխալներով, Փաշինյանը չունի որեւէ շանս՝ հերթական ընտրություններին ձգելու։ Սա չի նշանակում, որ հաջորդը երաշխավորված ավելի լավն է լինելու։ Ամենեւին՝ ոչ։ Սա նշանակում է, որ մեր երկիրը բաց է ամեն տեսակ ներքին եւ արտաքին ցնցումների առաջ։ Երկիրը՝ չի լրջանում, «հայկական ժամանակը» արագ է անցնում։ Թվում էր, թե մեկուկես տարին հերիք էր ինքնասրբագրվելու, ինքնախմբագրվելու համար։ Բայց հանգում ենք պոտենցիալի նախապայմանին։ Հերիք կլիներ, եթե լիներ պետական կառավարման կամ գոնե դրա անհրաժեշտության գիտակցման պոտենցիալ։
Ափսոս են նոր իշխանության կարող դեմքերը։ Նրանք բոլորը շատ լավ հասկանում են իրականության ողջ անլրջությունը եւ վտանգավորությունը, նրանք իսկապես կուզեին հավեսով աշխատել եւ արդյունք տալ, բայց ստիպված են ենթարկվել ճառի դոմինանտին։
Անկառավարելի ճառի պայմաններում ամեն գործնականը, ամեն ռացիոնալը,ամեն կիրառականը պարտվում է։ Գործը իր տեղը զիջել է փրկչի ճառերին։ Հայաստանում գործ չի արվում, իսկ ճառերն էլ առանց սրբագրման են. ահա թե ինչու այս տեմպերով հերթական ընտրության շանս չկա, իսկ արտահերթ զարգացումների ոչ ոք պատրաստ չէ։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ