Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Աշխարհ

Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում են անտառային հրդեհներից տուժած կոալաներ գտնելու համար

Անտառային հրդեհները, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, վնասել են նաեւ էվկալիպտի անտառները, որտեղ սովորաբար ապրում են կոալաները, անտառային կենգուրուները եւ բազմաթիվ այլ վայրի կենդանիներ։ Կրակից փրկվել փորձող գազաններին կամավորները կամ պարզապես պատահական անցորդները հասցնում են կենդանաբուժական կլինիկաներ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Արտասովոր փրկարարի՝ ծառայողական շան մասին, որը վարժեցվել է գտնելու տուժած կոալաներին այրվող անտառում, պատմել է նրա տիրուհին՝ Ռիանա Գարդիները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով 9News պորտալին։

Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի հարավ-արեւելքում էվկալիպտի անտառների հազարավոր հեկտարներ հայտնվել են անտառային հրդեհների ճիրաններում մոտ մեկ ամիս առաջ։ Հարյուրավոր վայրի կենդանիներ, այդ թվում կոալաներ, հայտնվել են հրե գերության մեջ եւ ստիպված եղել փրկություն փնտրել անտառից դուրս, որտեղ նրանց գտել են հրշեջները, պատահական անցորդներն ու կամավորները։ Անօգնական կենդանիներին օգնության են եկել ոչ միայն մարդիկ, այլեւ հատուկ վարժեցված շները, որոնց խնդիրն է փնտրել եւ փրկել կոալաներին, որոնք տուժել են կրակից։

Բիր (Bear, արջ) անունով շունը կոալաների փրկության գործողության մասնակիցներից մեկն է։ Սանշայն Քոսթ (USC) քաղաքի համալսարանում նրան վարժեցրել են գտնել պարկավորներին վայրի բնության մեջ, բայց անտառների հրդեհից տուժած կենդանիների որոնումների համար շունն առաջին անգամ, կրակից ու տաքությունից թաթերի ու թիկունքի հատուկ պաշտպանությամբ զինված, գնաց փրկության։ «Մինչեւ հրդեհներն սկսվելը Բիրը մասնակցել է տարբեր հետազոտական նախագծերի, բայց այս տարի նա առաջին անգամ մասնակցում է իսկական փրկարարական գործողության»,- ասել են կինոլոգ մարզիչները USC համալսարանից։

Շների մարզումների ծրագրի մասնակից, USC-ի էկոլոգ Ռոման Կրիտեսկուի խոսքով՝ Բիրը կարող է գտնել կենդանի կոալաների հետքը՝ նրանց հայտնաբերելով ծառերի վրա եւ այրված տարածքներում։ «Տուժած վայրի կենդանիների որոնումը ծանր աշխատանք է բնապաշտպան կազմակերպությունների կամավորների համար, բայց Բիրի ունեցած հմտությունները բավական թեթեւացնում են այն»,- ասել է նա։

Վերջին շաբաթներին անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 1 մլն հեկտար անտառ Ավստրալիայի արեւելյան ափին։ Կրակի զոհ է դարձել չորս մարդ, այրվել են հարյուրավոր տներ։ Բնապահպան կազմակերպությունների աշխատակիցների տվյալներով՝ կոալայի ավստրալական պոպուլյացիաները նույնպես դարձել են բնական տարերքի զոհերից մեկը։ Քանի դեռ հրդեհները լիովին վերացված չեն, էկոլոգները չեն նշում զոհված կենդանիների ստույգ թվեր, բայց արդեն հասկանալի է, որ դրանք հասնում են հարյուրների կամ անգամ հազար առանձնյակների։

Ավստրալիայի շրջակա միջավայրի դաշնային նախարար Սյուզան Լեյի խոսքով՝ կոալաների բնակության սովորական վայրերի վերականգնման համար պետությունը կհատկացնի առնվազն 3 մլն դոլար։ Բնապահպան եւ բարեգործական կազմակերպություններն արդեն հավաքել են ավելի քան 830 հազար դոլար կենդանաբուժական կլինիկաների համար, որոնք խնամում են կրակից տուժած կենդանիներին։ Կամավորականները շարունակում են մրգեր, ինչպես նաեւ անհրաժեշտ նյութեր եւ դեղորայք հավաքել, որոնք նվիրաբերում են ավստրալացիները կոալաներին օգնելու համար։