Ինչ է սպասվում Արայիկ Հարությունյանի դեմ դուրս եկած ուսանողներին
Կրթության, գիտության, մշակույթ եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ պայքարը շարունակվում է․ երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ-ի մի շարք ուսանողները պահանջում են նախարարի հրաժարականը։ Երկու շաբաթ է, ինչ ուսանողները ոչ միայն դասերի չեն մասնակցում, այլ նաեւ քնում են նախարարության դիմաց՝ պնդելով իրենց պահանջը։ Հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու՝ ՀՀ ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականության դեմ դուրս էին եկել նաեւ որոշ դասախոսներ՝ միանալով ուսանողներին․ նրանք մեկօրյա գործադուլ իրականացրին։
Այս ակցիայի հետ կապված մամուլն այսօր գրեց, որ Ա․Հարությունյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:
Իսկ թե ի՞նչ է սպասվում դասադուլ արած ուսանողներին փորձեցինք պարզել ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանից՝ հարցնելով այժմ ակցիա իրականացնող ուսանողների բացակայությունները համարվելո՞ւ են հարգելի։ Նա ասաց՝ կարող պատասխանել այդ հարցին․ «Դա որոշելու է կամ ռեկտորը, կամ դեկանը, կամ գիտխորհուրդը, չգիտեմ՝ ով է որոշելու»։
Նրա խոսքով՝ հարգելի է համարվում բացակայությունը բժշկական թղթի առկայության դեպքում․ «Մնացած դեպքերում ինքը պետք է նախապես տեղեկացնի, որ տեղակ լինենք՝ ինքը չի գալու»։
Հարցին, թե հեղափոխության օրերին դասադուլ արած ուսանողների բացակայություները ի՞նչ հետեւանք են ունեցել նրանց համար, Գեւորգ Էմին-Տերյանը պատասխանեց․ «Ի վերջո համարվեց հարգելի, որեւէ մեկը չի հեռացվել բացակայության համար։ Եթե չեմ սխալվում՝ նույնիսկ դասերն ավելի երկար տեւեցին, որպեսզի կարողանան բաց թողածը վերականգնել»։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 120 ժամ բացակայության դեպքում ուսանողները դուրս են մնում համալսարանից, սակայն այս պահին ցուցարար-ուսանողները չեն հասել այդ ժամաքանակին․ «Բացակայությունների թիվն առայժմ թույլատրելիի սահմանը չի գերազանցել, ու քանի որ դասապրոցես չի ընդհատել, նման խնդրի առաջ մենք կանգնած չենք, ու որեւէ մեկից բողոք չունենք։ Այլ բան է, որ հետեւանքներ լինեն, բայց առայժմ նման դրսեւորումներ չենք տեսել։ 120 ժամ բացակայից դուրս են գալիս, 60-ից նկատողություն են ստանում։ Հիմա դասապրոցես չի գնացել, ուսանողն ինչի՞ց է բացակայել, սա էլ է չէ՞ հարց։ Հիմա ինչ-որ ընդառաջում գնացել է, կոնսեսուսային տարբերակի են դուրս եկել փաստացի, էդ խնդիրը կլիներ, եթե բոլորի բացակաները դնեին երկու շաբաթվա, բայց կարծում եմ՝ առայժմ քանի որ նման բան չկա, խնդիր չունենք»։
Դավիթ Ափոյանը նշեց, որ, ինչպես հեղափոխության օրերի բացակայությունները հետեւանքներ չեն ունեցել, այնպես էլ այս դեպքում չեն ունենա․ «Երկու ֆակուլտետն ամբողջությամբ դասադուլի մեջ է եղել, ու ոնց որ իշխանափոխության օրերին էդպես է եղել, նույն սկզբունքով կարծում եմ՝ կառաջնորդվեն հիմա։ Դա արդարացի կլինի»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ