Ենոքավանում ընձառույծը հարձակվել է որսորդի վրա
Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում «Իջևան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը ասաց, որ վիճակը բավարար է․ «Հրաշքով փրկվել է, ռիսկով որսորդ է, կարողացել է իրավիճակից դուրս գալ։ Եթե պատահական մարդ լիներ, գուցե հնարավոր չլիներ այս իրավիճակում փրկվել»։
Նա ասաց, որ որսորդի տրամադրությունը բարձր է, նույնսիկ անեկդոտներ է պատմում։
«Նա անտառում խոզեր է պահում, գնացել, տեսել է խոզերը կորել են, հետքերով գնացել, տեսել է կիսահոշոտված խոզերի։ Այստեղ ժայռոտ տարածքներ են, ժայռի տակով անցնելիս գլուխը բարձրացնում է, տեսնում է ընձառյուծին։ Ձեռքը մտցնում է երախը, ինքնապաշտպանվում է, 5 րոպեի չափ պայքարում է, դրանից հետո կենդանին թողում, հեռանում է։ Նույն օրը տեղափոխում են մեզ մոտ, լուրջ օրգանների վնասում չի եղել, սակայն ձայների վրա մեքենաներ են եկել, տեղափոխել են մեզ մոտ։ Հիմնականում վերքերի մշակում է կատարվել, կարեր են դրվել, պատվաստանյութերը ստացել է՝ կատաղության, փայտացման դեմ։ Շուրթն է վնասված, ձեռքը, որ մտցրել է երախը նույնպես վնասվել էր, ուսային հոդի շրջանում խորը վերք կա, մյուս ձեռքի նախաբազկի, աջ ոտքի սրունքի շրջանում խորը վերքեր կան»։
Մարգարյանն ասաց, որ որսորդը բժիշկների հսկողության տակ է, մի քանի օրից դուրս կգրվի, հետո ժամանակ առ ժամանակ կգա վերքերը մշակելու։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ