Մայլի Սայրուսը բուռն սիրավեպից մեկ ամիս անց բաժանվել է Քոդի Սիմփսոնից. Mirror
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը երաժիշտ Քոդի Սիմփսոնից բաժանվել է իրենց սիրավեպից մեկ ամիս անց, հաղորդում է Mirror-ը:
«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են ընկերներ մնալ: Մայլին պետք է կենտրոնանա իր վրա»,- պատմել է պարբերականի աղբյուրը:
Հոկտեմբերի սկզբին Սայրուսը և Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնել էին սոցիալական ցանցերում, որից հետո 22-ամյա երգիչը հայտնել էր, որ Մայլիին սիրահարված է եղել դեռևս 12 տարեկանից:
Աղբյուրի խոսքով՝ երգչուհին այլ միտում է ունեցել այդ հարաբերությունները սկսելիս՝ բարկացնել նախկին ամուսնուն՝ Լիամ Հեմսվորթին:
Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Մայլի Սայրուսը և ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են բաժանվել:
«Որպես անընդմեջ զարգացող և փոխվող անհատներ՝ նրանք որոշել են, որ սա լավագույն տարբերակն է, և նրանք կկենտրոնանան իրենց և իրենց կարիերայի վրա»,- հայտնել էր երգչուհու ներկայացուցիչը: Նա նաև խնդրել էր հարգել զույգի անձնական կյանքի իրավունքը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ