Իրանում այսօր իրավիճակն արդեն կառավարելի է դարձել.Վարդան Ոսկանյան
Իրանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, արդեն իրավիճակը հանդարտվել եւ կառավարելի է դարձել, անհանգստացնող տեղություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նշենք, որ Իրանում անցած շաբաթվա վերջին բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է մոտ 1000 մարդ:
Իրանագետն ասել է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ մեկտեղ նաեւ անկարգություն հրահրողներ են եղել.
«Հստակորեն պետք է տարանջատենք բողոքի գործողությունների մասնակիցներին՝ անկարգություն հրահրողներից։ Եղել են անկարգություն հրահրողներ, որոնք վնաս են հասցրել քաղաքացիներին եւ պետական գույքին։ Իրանի պաշտոնական տվյալներով՝ այդ ողջ գործընթացին մասնակցել է մոտ 90 հազար մարդ՝ տարբեր քաղաքներում, իսկ 80 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրի համար դա չնչին թիվ է։ Այսինքն՝ զանգվածի առումով էլ այդքան մեծ թվաքանակ չի հաջողվել ապահովել»։
Ոսկանյանը նշել է, որ Իրանում սոցիալական բողոքի հիմքեր կան. «Բողոքի դուրս եկածներն այդ պահանջով՝ իրավացի են, քանի որ տնտեսական վիճակի որոշակի վատթարացում եղել է։ Այդ խնդիրն ընդունում է նաեւ Իրանի կառավարությունը»։
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ Իրանում տեղի ունեցող ցույցերին քաղաքական երանգ հաղորդելու փորձեր են արվել.
«Հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցների կողմից է տարվել հակաիրանական բնույթ կրող քարոզչություն։ Այդ քարոզչությունն ավելի վտանգավոր է, երբ իրականացվում է Իրանի հանդեպ թշնամական տրամադրվածություն ունեցող որոշ ռեսուրսների կողմից, այդ թվում՝ Ադրբեջանից, նրանք փորձել են ցուցարարների մեջ էթնիկական տարանջատում մտցնել՝ խոսելով Թավրիզում կամ քրդերի շրջանում զոհերի մասին, ինչն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Առաջին հերթին շահագրգռված է Միացյալ նահանգները՝ օգտագործել ցանկացած բողոքի գործողություն Իրանի ներսում վարչակարգի փոփոխության համար։ Տարածաշրջանում եւս Իրանն ունի ախոյաններ, խոսքը Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի մասին է»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ