Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ.պաշտպան
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատական գործը իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելը Գրիգորյանի պաշտպանները բացասական են գնահատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
«Դատարանը նպատակ է հետապնդում ամեն ինչով ցուցանիշ ապահովել եւ արդարադատություն իրականացնել, դա չի լինելու, նոր Հայաստանում դա տեղ չի ունենալու»,- ասել է պաշտպանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց։
«Ականատես եղանք հերթական դաժան վերաբերմունքի, երբ հիվանդ անձին մի կերպ բերեցին դատական նիստի, նրա վիճակը կտրուկ վատացավ եւ ստիպված նրան հետ տարան հիվանդանոց։ Սա դիտարկում եմ ոչ միայն որպես դաժան վերաբերմունք, այլեւ ականատես ենք Լինչի դատաստանի։ Դատարանի մերժման մեջ՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, տեսնում ենք միտում։ Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ։ Դատարանը փորձում է դատական նիստերով իրականացնել արդարադատություն եւ անօրինականություններն էլ օրինականացնել։ Ստորացնել անձին, անկողնուն հիվանդ վիճակից հանել բերել դատական նիստին, ներկա դնել եւ արձանագրել՝ առողջությունը վատացավ։ Դա ուղղակի անթույլատրելի է», ասել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ