«Պարզապես սպանում էր նրան». Պրիգոժինը պատմել է երեխաների հոր հետ Վալերիայի կյանքի մասին
Ռուս հայտնի պրոդյուսեր եւ երգչուհի Վալերիայի ամուսին Իոսիֆ Պրիգոժինն անհրաժեշտ է համարում կատարելագործել օրենսդրությունը, որն առաջին հերթին կանանց ու երեխանին պաշտպանում է տանը բռանակլներից։ 5-tv.ru-ին տված հարցացրույցում նա հիշեցրել է, թե ինչ սարսափներ է ստիպված եղել վերապրել Վալերիան երաժիշտ Ալեքսանդր Շուլգինի հետ ամուսնության ընթացքում, եւ ինչու էր երգչուհին շարունակում նրա հետ մնալ, անկախ անտանելի կյանքից։
«Ես հստակ գիտեմ։ Վալերին դիմել է բոլորին, նրան ոչ ոք չի օգնել՝ ոչ էլ գործընկերները. այն դեպքում, երբ նրանք վկա էին։ Եթե դուք դիտեք «Տարվա երգը 94»-ը, նա այնտեղ մի կողմով է երգում, քանի որ ծնոտը կոտրված էր, քիթը հազիվ չէր կոտրվել, եւ նա սեւ գույն էր ստացել։ Եվ շատ երաժիշտներ, արտիստներ, երբ Մայորկա էին գնում, պատմում էին՝ ինչպես Վալերիան չէր կարողանում դուրս գալ համարից։ Այսինքն՝ նա պարզապես սպանում էր նրան»,- ասել է Պրիգոժինը։
Նրա խոսքով՝ նախկին ամուսինը երգչուհուն զրկել է գումարի ու բնակարանից, եւ ոչ մի փաստաբան չի կարողացել պաշտպանել նրան։ Նրան հաջողվել է միայն իր մոտ պահել երեխաներին, որոնց հետ ստիպված է եղել մեկնել Սարատովի մարզ։
«Նա հեռացել է ծնողների մոտ՝ Ատկարսկ քաղաքում գտնվող երկու սենյականոց բնակարան։ Ձեզ համար, հավաբար, դժվար է դա պատկերացնել՝ 60 մետր, այնտեղ վեց մարդ կար։ Վեց մարդ, ինչպես հանրակացարանում։ Ընդ որում, նա վաստակում էր 25-30 մլն դոլար»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ