Էրդողանը Թրամփին հայտնել է Ս-400-երից հրաժարվելու անհնարինության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու անհնարինության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Թրամփին բացատրել ենք, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-երից: Ես Թրամփին պատմել եմ, թե ինչպես են Թուրքիային հասցրել նրան, որ վերջինս ռուսական Ս-400 համակարգեր գնի, եւ նա ընդունել է մեր իրավունքը»,- ասել է նա Անկարայում իր ելույթի ժամանակ:
Էրդողանը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը Թրամփին ասել է. «Եթե ԱՄՆ-ի հետ F-35-երի մատակարարումների հարցով տարաձայնությունները շարունակվեն, ապա Թուրքիան ստիպված կլինի իր պահանջները բավարարել այլ կողմի մոտ»:
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել է Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ի մատակարարման պայմանագրի կնքման մասին։Պայմանագիրը նախատեսում է թուրքական կողմին արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնում։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։
Թուրքիայի կողմից Ս-400-եր ձեռք բերելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ