Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի
Վերլուծական

Կառավարության գերխնդիրը ոչ թե կրթական մակարդակի բարձրացումն է, այլ հայոց լեզվից եւ հայոց պատմությունից ազատվելը

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ստացվում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ հայերենը պետք է պարտադիր լինի ուսանողների համար, որ նրանք պետք է հայոց պատմություն գոնե որոշակի մակարդակով իմանան, կախվել են ժողովրդի ոտքերից եւ ճահճի մեջ են գցում: Ահա այսպես` ոչ այնպես, ոչ այսպես:

Եւ այսքանից հետո ինչպես չպնդես, որ կառավարության գերխնդիրը ոչ թե կրթության մակարդակի բարձրացումն է, այլ հայերենից ազատվելը, հայոց պատմությունից ազատվելը: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը խնդիր է դրել բուծել անցյալ չունեցող քաղաքացիների բազմություն, իսկ անցյալից կտրելու լավագույն միջոցը պատմությունից եւ լեզվից կտրելն է:

Ցանկանում եք բարձրացնել կրթության մակարդակը՝ բարձրացրեք: Բայց պնդել, որ դրան խանգարում է հայոց պատմությունն ու հայերենը, առնվազն մանկամտություն է: Այն համառությունը, որով կառավարությունը լծվել է Հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի եւ հայոց պատմության դեմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ բազմաթիվ մտահոգություններ ծնում:

Ըստ վարչապետի տրամաբանության, մեր երկիրը չի զարգանում, քանի որ ուսանողները բուհերում հայոց պատմություն եւ հայերեն են ուսումնասիրում: «Հետեւաբար, ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետևողական փոփոխությունների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսպես կոչված, բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների եւ մեխանիզմների ներդնում: Բնականաբար, ոչ մի խոսք, թե այդ ինչ նոր սկզբունքներ են: Տող է՝ գրել են, հայտարարել:

Ասում են, թե ուզում են, որ բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարություն լինի, ակադեմիական ազատություններ, կարծես թե դրանք չկան: 

Պնդում են, թե գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացմանն ենք ձգտում: Իսկ հետաքրքիր է, այս երկիրը չունի՞ բազմափորձ, որակյալ, ճանապարհ անցած մարդկանց կարիք: Ինչ որ մեկը մեզ ծաղրում է, ինչ որ մեկը մեզ փորձարարական մկան տեղ է դրել եւ գիտափորձեր իրականացնում:

Եւ ամենակարեւորը՝ կրկին անգամ պնդում են, թե հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն դասընթացները պետք է լինեն բուհերի իրավասության ներքո, ինչը նշանակում է, որ դրանք չեն լինելու:

Եւ հենց այս վերջին կետն է միակ նպատակն այս աղմուկ-աղաղակի: Մնացածը հեքիաթներ են ցածր դասարանի դպրոցականների համար:

Հակոբ Ասատրյան

Top-News.am