Վոյաժներից աչք չբացող նախագահը չի կատարում պարտականությունը
«Հրապարակ»-ը գրում է․
«Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։
ԲԴԽ-ում այս պահին դատավոր անդամի 2 թափուր տեղ կա։ Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։ Նոր թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը, որն այս ընթացքում 2 անհաջող փորձ է արել՝ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայացել։ Իսկ մյուս տեղը թափուր է մնացել Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո՝ հունիսի 14-ից։ Այս տեղը պետք է համալրեն իրավաբան գիտնականներից, եւ թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ-ն։
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե ԱԺ-ն իր կողմից ընտրվող ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում անդամ, հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ԺՊ։ Այսինքն՝ վերջնաժամկետը նոյեմբերի 4-5-ն էր, ինչը սպառվել է, սակայն նշանակում չկա։ Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նախագահականից, աշխատակազմը շրջագայության մեջ է՝ դեպի Քաթար։ Իսկ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ՝ ընդհանուր ժողով հրավիրում են վճռաբեկի նախագահը եւ դատավորների ընդհանուր թվի 2/3-ը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ