Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

ԲՈՒՀ-ը չի շարունակում է հայոց լեզվի դպրոցական ծրագիրը․ Յուրի Ավետիսյան

Անընդհատ թմբկահարվում է գաղափարը, թե ԲՈՒՀ-ը շարունակում է կրկնել հայոց լեզվի դպրոցական ծրագիրը, սակայն չկա այդպիսի բան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

«Ծանոթացեք բուհական ծրագրերին, թերթեք հայերենի դասագրքերն ու գործնական ձեռնարկները, լսեք ուսանողների կարծիքը եւ ինքներդ կհամոզվեք դրանում։ Հայոց լեզվի գործող բուհական ծրագրերում եւ բուն դասավանդման գործընթացում, իհարկե, ունենք թերություններ, ինքս վերջերս ոչ մասնագիտական ֆակուլտետներում կազմակերպել եմ դասալսում, առանձնապես լավ տպավորություն չեմ ստացել մեր դասախոսների անցկացրած դասերից, կան թերություններ, բայց դրանք շտկելի են։ Լիազոր մարմինն էլ դրա համար է, որ անցկացնի դասալսումներ, քննարկումներ, ու եթե կան «մոլորյալներ», դարձի բերի նրանց, ոչ թե վերցնենք եւ դեն նետենք առարկան՝ պատճառաբանելով, որ թերություններ կան կամ նպատակային չի ծառայում»,- նշեց նա։


Դասախոսը պնդեց՝ հայերենը գործիք է մասնագիտությունը սովորելու եւ լավ յուրացնելու համար. «իսկ այդ գործիքը մշտապես պետք է կատարելագործել, մասնագիտական լեզուն մշակելու եւ հղկելու այդ պարտադիր հնարավորությունը պետք է բուհերին օժտել իրավունքի ուժով»։

Յուրի Ավետիսյանը վստահ է՝ լեզուն բացառիկ դեր ունի քաղաքացու ազգային նկարագիրը ձեւավորելու եւ ազգային ինքնությունը պահպանելու գործում։ «Փոքր ժողովուրդների համար լեզվի այդ դերը կարեւորվում է երիցս։ Մեզ պետք են հայերենով դաստիարակված եւ հայերեն մտածող, ազգային նկարագիր ունեցող ինժեներներ, ոչ թե աշխարհի քաղաքացիներ։ Ազգային դեմք չունեցող ինժեները վաղը կարող է մեր ժողովրդի գլխին պատուհաս դառնալ»։

Ըստ խոսքով՝ ԲՈՒՀ-երում պարտադիր համարվող առարկան պետք է կոչվի հայոց լեզու, իսկ ԲՈՒՀ-ին պետք է թողել ընտրել հայոց լեզվի դրսեւորման տարբերակները։

«Հնարավոր , որ մեր պահանջը չի բխում նախարարության քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից, որովհետեւ այդ տրամաբանությունը ենթադրում է հրաժարվել որեւէ առարկայի պարտադիր լինելու հանգամանքից։ Բայց մենք ունենք այն խորին համոզումը, որ հայոց լեզվի պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքը Հայաստանի կրթական համակարգի տասնյակ խնդիրներից որեւէ մեկը չէ։ Օրինակ՝ վստահաբար կարելի է ասել, որ շատ տխուր վիճակ է հանրակրթական դպրոցում, կազմաքանդված է ավագ դպրոցի ուսուցման համակարգը, որ դրանք պետք է կարգի բերել»։

Դասախոսը շեշտեց՝ չեն ցանկանում վերջնագիր ներկայացնել․ «Մենք չենք ցանկանում տպավորություն ստեղծել, թե վերջնագիր ենք ներկայացնում, դրա ցանկությունը չունենք, սակայն խնդիրը չլուծելու դեպքում հարկադրված ենք լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի մասն է, որը կոչված է վարկաբեկել ազգային արժեքները և դրանք կրողներին»։