«Աղբահանության համար բերված «Կամազ»-ները արդեն վատ վիճակում են». Անի Խաչատրյան
Հաջորդ տարվա համար Երեւանում տուրքերն են ավելացել. Եթե, օրինակ, քաղաքացին իր տան պատուհանի տեղը փոխելու համար վճարում էր 15 հազար դրամ, արդեն կվճարի 21 հազար դրամ. եթե իր ունեցած մինչեւ 200 քմ իր տարածքի վրա ձեւափոխություն է անում, 75 հազարի փոխարեն կվճարի 105 հազար եւ այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Անդրադառնալով աղբահանությանը, նա նշեց, որ ի վերջա պարզվեց, որ ճիշտ է մոտեցումը, որ այս ոլորտում պետք է լինի մրցակցություն, Երեւանը պետք է ունենա աղբահանությամբ զբաղվող երկու օպերատոր. «Մենք «Սանիթեքին» տալիս էինք մոտ 5,2 մլրդ դրամ, իսկ նոր ստեղծված հիմնարկին տալիս ենք 4,6 մլրդ դրամ, բայց բանն այն է, որ «Սանիթեքը» վճարում էր 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Այս հիմնարկն ազատված է այդ հարկից: Այսինքն ստացվում է, որ 600 մլն դրամ ավել գումար ենք տալիս նոր հիմնարկին, քան տալիս էինք «Սանիթեքին»:
Թվով նայում ենք, նույնն է, բայց մեծ հաշվով աղբահանության ոնր հիմնարկն ավելի շատ գումար է ունենում: Ես խիստ կասկածում եմ, որ մենք ունենալու ենք մաքրման այն որակը, որ կար «Սանիթեքի» առաջին տարիներին: Սանմաքրում ընդհանրապես չկա Երեւանում: Պետք էին օպերատորներ, պետք էր մրցակցություն, որովհետեւ, մենք առանձին կետով աղբահանության հիմնարկին տրամադրում ենք 1,13 մլրդ դրամ, որի անունը դրել ենք ներդրումներ»,-ասաց Անի Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե ոչ թե համայնքային հիմնարկ ստեղծվեր, այլ մասնավոր ընկերություն ներգրավվեր, այդ ներդրումները մտնելու էին այդ 56,2 մլրդ դրամի մեջ, լրացուցիչ փողեր չէին տրվելու:
«Լույսի» պատգամավորը հավելեց, որ արդեն այսօր վատ վիճակում են աղբահանության համար բերված «Կամազ»-ները, որոնց տակից ջուրը գնում է:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ