Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է
Ուսանողների միջազգային օրը (International Students' Day) նշվում է նոյեմբերի 17-ին։ Այն սահմանվել է 1941թ․՝ ֆաշիզմի դեմ պայքարող երկրների ուսանողների միջազգային հանդիպման ժամանակ, որն անցկացվում էր Լոնդոնում, սակայն նշվել սկսել է 1946թ․, գրում է Calend.ru-ն։
Ամսաթիվն ընտրվել է չեխ հայրենասեր ուսանողների պատվին։
Իհարկե, այս տոնը ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիկայի եւ ուրախության հետ, սակայն նրա պատմությունը, որը սկսվել է Չեխոսլովակիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կապված է ողբերգական իրադարձությունների հետ։
1939թ․ հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում պրահացի ուսանողները եւ նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակյան պետության կազմավորման (1918թ․ հոկտեմբերի 28) տարելիցը։ Օկուպանտների ստորաբաժանումները ցրել են ցույցը, որի ժամանակ սպանվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը։
1939թ․ նոյեմբերի 15-ին Օպլետալի հուղարկավորությունը կրկին վերաճել է բողոքի ցույցի։ Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականները եւ էսէսականները շրջապատել են ուսանողական հանրակացարանը։ Ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել եւ տարվել են Զակսենխաուզենի համակենտրոնացման ճամբար։ Ինը ուսանողների եւ ակտիվիստների առանց դատի մահապատժի են ենթարկելՊրահայի Ռուզինա շրջանի բանտում։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բուհերը մինչեւ պատերազմի ավարտը փակվել են։
Այդ իրադարձությունների պատվին էլ հիմնադրվել է Ուսանողների միջազգային օրը, իսկ հետպատերազմյան տարիներին դրա տոնումը հաստատվել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսում, որը տեղի է ունեցել Պրահայում, 1946թ․։ Եւ այդ օրվանից այն ամեն տարի նշվում է։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ