Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին
Հայտնի երգչուհի Շակիրան պատմել է, որ 2017-ին զրկվել է ձայնից՝ ձայնային կապանների արյունազեղման պատճառով։ Վտանգավոր հիվանդությունը որոշ ժամանակ անց նահանջել է, սակայն այժմ համաշխարհային աստղը վախենում է, որ այն կկրկնվի։
Այս հիվանությունը պահանջում վիրահատություն։ Սակայն Շակիրան չի ցանկացել դիմել բժիշկներին՝ ընտրելով մեդիտացիան ու հիպնոս։ Մի քանի շաբաթ անց հիվանդությունը նահանջել է։

«Բուժումից հետո թվում էր, թե ինչ-որ մեկը ի վերուստ օգնել է ինձ։ Հիմա ես յուրաքանչյուր բեմ դուրս գալս համարում եմ ճակատագրի իսկական նվեր», - ասել է երգչուհին The Gurdian-ին տված հարցազրույցում։
Նա պատմել է, որ ձայնի բացակայության պատճառով մտերիմների հետ շփվել է միայն գրությունների միջոցով։ Աստղը երգել չկարողանալու պատճառով նյարդայնացել է։ Հիվանդությունը կարող էր լուրջ վնաս հասցնել ոչ միայն նրա կարիերային, այլեւ ամուսնու ՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ հարաբերություններին։

«Երբեմն ես նույնիսկ մահճակալից վեր կենալու ուժ չունեի։ Ձայնը միշտ եղել է իմ անձի կարեւոր մասը։ Ժերարը հանդուրժել է իմ բոլոր հիստերիաները, օգնում ու ուղղորդում էր ինձ», - հիշում է Շակիրան։
Նրա խոսքով՝ այժմ նա ամենից շատ վախենում է հիվանդության կրկնությունից։ Դա թույլ չտալու համար աստղը պարբերաբար անցնում է հետազոտություններ եւ շփվում է իր հոգեւոր ուսուցիչների հետ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ