Վարչապետը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որին նախորդները պատրաստ չէին.Հրանտ Մարգարյան
Ղարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է ասել` ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:
Մարգարյանը նշեց, թե այդ հայտարարությունն ուղղված է ոչ թե ադրբեջանցիներին, ոչ թե աշխարհին, այլ հենց Արցախի ժողովրդին:
«Երբ վարչապետը հայտարարում է` արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, հետո էլ ընդգծում, թե Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը նման բան չի ասել, ենթատեքստն այն է, որ ինքը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել: Ես զարմանում եմ` էլ ինչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի, մյուսներն էլ` ոչինչ, բայց այս անորոշությունը պայքարող, մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ»,-հավելեց Հրանտ Մարգարյանը:
Վերջինիս համոզմամբ` եթե մի ղեկավարություն ուզում է ժողովրդին ոտքի հանել և իրենից թվով, հնարավորություններով ավելի մեծ ուժի հաղթել, պետք է միասնականություն ստեղծի ժողովրդի մեջ, հայրենասիրություն ստեղծի, համախմբի:
«Իսկ հիմա այդպե՞ս է, թե՞ օր օրի պառակտում է, քայքայում է, «սև ու սպիտակ» է, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում է: Իշխանությունները նվաստացնում են բոլորին, ովքեր փորձում են խոսել: Ով հեռուստացույցից երկու անգամ ելույթ է ունենում, թալանի ու կոռուպցիայի հոդված են կպցնում պոչին»,-ասաց Մարգարյանը` նշելով, թե կոռուպցիան ու թալանը այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է պարզվեն, և հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց են քաղաքական միտքն ու խոսքը խեղդելու համար:
Հրանտ Մարգարյանը նշեց`պատերազմի հավանականություն կա: «Մենք պատրաստվու՞մ ենք պատերազմի, թե չենք պատրաստվում, իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե «պարտեցնելու» ենք, որ հաղթենք: Մենք այս ձևով չենք կարող գնալ կռվի և հաղթել: Կռվի պետք է գնանք և հաղթենք, եթե ունենք հզոր բանակ. ի՞նչ է այսօրվա մեր վիճակը` վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որից խոսում են` միայն թալանին ու կոռուպցիային անդրադառնալով, որտեղ նույնիսկ Ապրիլյան պատերազմի նահատակներն են շահարկման նյութ դառնում»,-ասաց նա` նշելով, թե ամենամեծ երևույթը, որ այսօր տեսնում է հասարակության մեջ, վախն է. «Ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց: Այդ վախն այսօր ավելի է կաշկանդում, քան` եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին: Իմ կոչն է` չվախենալ ոչ մի բանից»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ