Չի բացառվում, որ ինչ-որ փուլում պահանջենք, որ նախարարի հրաժարականի հարցը ԱԺ-ում բարձրացվի. Ռուստամյան
Այստեղ հարցը ոչ թե անձին է վերաբերում, այլ նրան, թե կոնկրետ ինչ քաղաքականություն է վարում տվյալ նախարարը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:
Նշենք, որ Ռուստամյանը մասնակցում է Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:
Նրա խոսքով, չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում պահանջեն, որ նախարարի հրաժարականի հարցը Ազգային ժողովում բարձրացվի. «Եթե նախարարը չի հասկանում, որ ոչ թե պետք է նայել, թե քննադատողն ով է, այլ նյութը, որով իրեն քննադատում են, նա այսպես անձնավորելով շատ առաջ չի կարող գնալ:
Այս իշխանությունների հետ խոսելն անհնար է, Ղարաբաղի հարց ես բարձրացնում, ասում է՝ երբեք այսպիսի լավ վիճակ չի եղել, ասում ես՝ ազգը պառակտվում է, ասում են՝ երբեք ազգը այսպես միասնական չի եղել: Ասում ես՝ իրավական դաշտում բեսպրեդել է, ասում է՝ ժողովրդի իշխանություն է, ինչ ուզի կանի: Նախկինների սխալները մատնանշելով իբր արդարանում են:
Եթե իշխանության է եկել ժողովուրդը, ապա պետք է այդ ժողովրդից լավերին գտնես ու նշանակես, ոչ թե միայն քո հետ քայլածներին նշանակես պաշտոնների: Ի՞նչն ես դու մերժել, մերժել ես անձին, մերժել ես Սերժին, բայց նրա ամբողջ սխալները, որ նա կատարել է, պահպանվել է»,-ընդգծեց Ռուստամյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ