Պլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:
Գործադիրը «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքների այս փոփոխությունները նախօրեին ուղարկել է ԱԺ՝ արտահերթ ռեժիմով հաստատման: Ինչո՞վ է պայմանավորվում այս հապճեպությունը…
Օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասել է. «Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձեւավորման վրա` մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների եւ իրավապահների բարեվարքությունը, եւ վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»:
Դժվար է, անշուշտ, հասկանալ, թե վաղ կենսաթոշակի ուղարկելը ինչպիսի ուղիղ կապով է ստուգում դատավորի բարեվարքությունը: Այստեղ նկատենք, որ մեկ այլ հիմնավորում էլ կա. ՀՀ նոր Սահմանադրությամբ ՍԴ 9 դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն կառավարության, դատավորների ընդհանուր ժողովի ու ՀՀ նախագահի առաջադրած 3-ական թեկնածուներից:
Բայց Բադասյանը մտահոգվել է, որ այս մոդելը հնարավոր չի լինի կիրառել, որովհետեւ սահմանադրական փոփոխություններից առաջ արդեն պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել են հին կարգով: Վարչապետ Փաշինյանն էլ տարակուսել է` եթե կառավարությունը ոչինչ չփոխի, ապա սահմանադրական այդ մոդելը հնարավոր չի լինի կիրառել մինչեւ 2035թ.-ը, երբ ավարտվելու է այսօրվա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, թե տեղյակ է կառավարության այս նախաձեռնությունից, բայց շեշտել է, որ կամավորության սկզբունքն է գործելու, այդ փաստաթուղթը պարզապես չի կարող ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի հարկադրանք ունենալ: «Ոչ մեկը չի կարող որեւէ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել»,- ամփոփել է Ա.Գյուլումյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ