«Իմ քայլը» ցնցումների մեջ է
«Փաստ»-ը գրում է․
«Մի քանի օր է՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի որոշ մասը ցնցումների մեջ է: Ի՞նչն է այսպես խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը:
Պարզվում է՝ գտնվել է մի պատգամավոր, որը հանդգնում է դեմ խոսել միասեռականներին, դեմ խոսել Հայաստանում դրանց հնարավոր ամուսնությանն ու երեխա որդեգրելուն: Ավելին, իրեն «թույլ է տվել» համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել:
Իսկ ի՞նչ պիտի անեին «սորոսականությունը» որպես ուղենիշ ընտրած, սեռափոխության մասին ֆիլմին 20 մլն դրամ տրամադրող, ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու, հայերենի ու հայագիտականի դեմ պայքարի ճանապարհով գնացող իշխանականները:
Պարզ է՝ պիտի դեմ քվեարկեին նման օրենքի նախագիծը նույնիսկ օրակարգում ընդգրկելուն: Սակայն ամեն ինչ չավարտվեց դեմ քվեարկելով:
«Քայլողները» ԱԺ ամբիոնը, Ֆեյսբուքը օգտագործելով՝ սկսեցին լուտանքներ թափել հանդուգն Գևորգ Պետրոսյանի հասցեին, «ձեռքի հետ», առիթն օգտագործելով հարձակվելով նաև ԲՀԿ-ի վրա, որովհետև փաստացի վերջինս մնացել է միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում ու խանգարում է հանգիստ նիրհել իշխանության բերած անդորրի մեջ:
Սակայն ամենացավալին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության այն պատգամավորների վիճակն է, որոնք իսկապես ազգային կեցվածք ունեն, արժանապատվություն ունեն, հոգու խորքում հասկանում են, որ իրենց թիմը, մեղմ ասած, անընդունելի ճանապարհով է գնում, սակայն պարտավոր են առաջ տանել թիմի քաղաքական գիծը:
Վստահ ենք՝ նման մարդիկ քիչ չեն իշխող քաղաքական ուժի շարքերում, պարզապես անզոր են և, հաշվի առնելով իրենց բարոյական նկարագիրը, դեմ չեն գնում թիմին:
Սակայն շուտով առաջ կգան հարցեր, որոնք պարզապես կլցնեն նաև այդ գործիչների համբերության բաժակը, քանզի իրենք այսօր էլ բացճակատ են շրջում երկրում և հաստատ չէին ցանկանա գլուխները կախ քայլել:
Իսկ մանիպուլյացիաները, թե որևէ թեմայի մասին շատ խոսելով են հենց նպաստում այդ երևույթների տարածմանը, ուղղակի որևէ քննադատության չեն դիմանում:
Այդ նույն հաջողությամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսել է ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այլ հարցերի մասին:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանով նա էապես նպաստում է կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների տարածմանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ