Անկախ «թրենդից». Աշոտ Ղուլյանի համար ոչ վատ շանս է բացվում
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների շեմին ֆավորիտ համարվող թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ընդգծված «փաշինյանակենտրոն» գծի մեջ են գործում եւ իրենց հռետորաբանությունը կառուցում:
Ըստ էության, որքան էլ դա այօսր «թրենդի» մեջ է, սակայն ոչ բոլոր արցախցիներին է բավարարում եւ գոհացնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էլ հակառակ «թրենդի» մեջ է՝ պարբերաբար հանդես է գալիս ընդգծված հակափաշինյանական հայտարարություններով, ստեղծված իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում ոչ վատ դիրքերում կարող է հայտնվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր հանդիպումներն սկսել է, ինչպես ինքն է ասում, արցախակենտրոն քաղաքականության մեջ:
Իրականում, ինչպես արցախցիներն են նշում, արցախցու համար առանցքայինն իր անվտանգությունն ու կենսամակարդակի բարձրացումն է, ով դա ապահովի, նա էլ հաջողություն կունենա՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ