Փաշինյանի վարկանիշը եւ իրականությունը
Մամուլի որոշ հրապարակումների համաձայն, գաղտնի հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 21-23 տոկոս է, ինչը խիստ անհանգստացրել է գործող վարչապետին:
Նույնիսկ առանց այս հրապարակումների, վաղուց արդեն ակնհայտ էր, որ արդեն մի քանի ամիս է ինչ Փաշինյանի իրական վարկանիշը հազիվ 25 տոկոս է, ինչը, եթե անկեղծ լինենք, նույնիսկ բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք այն, թե ինչ ր նա խոստանում, եւ թե ինչ վիճակ է այժմ մեր երկրում:
Անկեղծ լինենք, հաջողակ պետք է լինես, եթե ժողովրդին բանկերի տոկոսներից ազատելու խոստումից հետո առանձնատունդ 200 հազար դոլարով նորոգես եւ ունենաս 25 տոկոս աջակիցներ, պետք է լուսավոր աստղի տակ ծնված լինես, եթե ժողովրդին խոստանում էիր կենսամակարդակի աճ, բայց դրա փոխարեն 55 միլիոն դոլարանոց կամ նույնիսկ ավելի գնով կառավարական նոր օդանավ ես ուզում գնել, իսկ վարկանիշդ 21-23 տոկոսի սահմաններում է:
Ասում են, թե իբր Փաշինյանն այս թվերից նեղսրտել է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին իսկապես խաբում են, երբ ներկայացնում են իրական պատկերն ու ժողովրդի տրամադրությունը կամ ֆեյսբուքյան հարյուր հազարավոր ֆեյքերը խաբում են նաեւ գործող վարչապետին:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ ֆեյսբուքյան ֆեյքերը կեղծ իրականություն են ստեղծում, այդ թվում եւ վարչապետի վարկանիշի մասին: Օրինակ, լրատվամիջոցներից մեկի ֆեյսբուքյան այն հրապարակման ներքո, որտեղ նշված էր, թե վարչապետի վարկանիշը 21-23 տոկոս է, միանգամից հավաքվեցին ֆեյքերը եւ սկսեցին վարչապետին աջակցող գրառումներ անել, իսկ սոցհարցման արդյունքները հրապարակողներին հայհոյել, անիծել եւ անգամ սպառնալ:
Իրականում, եթե անկեղծ լինենք, Փաշինյանը պետք է որ անչափ գոհ լինի, որ հարյուր հոգուց 23-25-ը կամ անգամ 21-23-ը շարունակում են աջակցել իրեն: Չէ որ առանձնահատուկ հաջողակ պետք է լինես, որ երկու զարահապատ ավտոմեքենա գնելուց եւ հայերենը բուհերից դուրս մղելուց հետո կարողանաս այսքան մեծ թվով կողմնակիցներ ունենաս:
Այն, որ Փաշինյանի վարկանիշը առաջիկայում ավելի մեծ անկում է ապրելու, փաստ է, դրանից նա չի կարող խուսափել, այնպես, ինչպես դատարկումից չի կարող խուսափել այն ջրավազանը, որի ելքը անհամեմատ մեծ է մուտքից: Երբ տվել ես հազարավոր խոստումներ եւ դրանք ոչ միայն չես անում, այլ զբաղված ես սեփական բարեկեցության, նեղ շրջապատի բարեկեցության հարցեր լուծելով, երբ երկրում մնացել են սիրելի օլիգարխները, երբ տնտեսությունն անկում է գրանցում, երբ խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ավելանում են, երբ միակ հպարտանալու փաստը ասֆալտապատումն է, ապա վարկանիշը շատ շուտով լինելու է ոչ թե 21-23, այլ 2,1-2,3, առավելագույնը՝ 2,5 տոկոս:
Վարդան Մխիթարյան
Top-News.am
«Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր և «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։
Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, և նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը միջազգային կազմակերպության մասնաճյուղն է Հայաստանում։
Ըստ մեր աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում:
Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի և գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, և նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել և իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը։
Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում»,-գրում է թերթը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ