Ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Դատարանն իմ նկատմամբ ապօրինի կալանք է կիրառել, ես կալանավորված էի 22 օր շարունակ, այն դեպքում, երբ հանցագործություն տեղի չի ունեցել»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կալանավայրից այսօր ազատ արձակված՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Ըստ նրա՝ իրեն մեղսագրվող արարքը՝ իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը, գոյություն չունի, քանի որ ՍԴ նախագահը չի կարող Դատարանի լիազորությունները միանձնյա իրականացնել: «Ի սկզբանե չէր կարելի ինձ վերագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածով քննություն իրականացնել, քանի որ կա համաներման մասին օրենքը: Բայց նախաքննություն իրականացնող մարմինը թքած ուներ այս ամենի վրա»,-ասաց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ իր դեմ որևէ ապացույց կամ փաստ չկա, որը հիմնավոր կասկած է առաջացնում ենթադրյալ հանցագործությանն իր առնչության հարցում, ավելին, Բաբայանի պնդմամբ՝ քրգործում կան նյութեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը, սակայն նախաքննության մարմինը դրանք չներկայացրեց դատարան:
«Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ: Այս ամենն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իշխանության շտապողականությունը տպավորություն է թողնում, թե՝ փորձենք, կստացվի՝ կստացվի: Այս գործը չունի ապագա, կալանավորման գործընթացն ապօրինի էր: Այս քայլն արվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,-կարծում է Արսեն Բաբայանը:
«Եթե ակնկալում էին, որ պիտի սուտ ցուցմունք տայի, և դրանով պիտի որևէ քաղաքական նպատակի հասնեին, ի սկզբանե պարզ էր, որ նման բան չէր լինելու»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ իր դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են, օրենքի որևէ դրույթ պահպանված չէ. «Արվել է մի բան, որի տակից դուրս չէին գալու: Եվ քաղաքական որոշում կայացվեց, որ օր առաջ ազատվեն այս գլխացավանքից»:
Արսեն Բաբայանի պնդմամբ՝ դատարան ներկայացված ապացույցներում իր դեմ որևէ բան չկար. «Իմ կանխատեսած իրավական «բեսպրեդելը» տեղի ունեցավ հենց իմ նկատմամբ: Այսինքն, այն ցանկացածի նկատմամբ կարող է տեղի ունենալ: Այն, ինչ ես տեսա, լավ ազդակ էր հասկանալու, թե ինչ է կատարվում քրեական արդարադատության ոլորտում ընդհանրապես»:
«Տեղեկություններ ունեմ, որ մի շարք անձինք փորձել են փրկել իշխանության դեմքը: Խորհրդակցություններ են եղել իշխանական պատգամավորների հետ, որ նրանք ներկայացնեն անձնական երաշխավորություններ, և նրանք հրաժարվել են»,-ամփոփել է Բաբայանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ