Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում
Արցախի եւ Հայաստանի պատկերացումները Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նույնական են՝ հարյուր տոկոսով. այսպիսի իրավիճակ չի եղել երբեք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը 1.5 տարվա գործունեության արդյունքում հաջողություններ է գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում. «Այս 1.5 տարվա գործունեությունից հետո կարող եմ մեր կառավարության անունից ասել, որ մենք շոշափելի հաջողություններ ունենք նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում։ Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք եւ բովանդակություն, ինչը շատ ուղիղ կապ ունի Ղարաբաղի հարցի իրական ասելիքին եւ բովանդակությանը։ Ինձ համար զարմանալի է, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը, եւ դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։
Փաշինյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ավելի խորությամբ են ընկալում եւ ընդունում Հայաստանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ. «1.5 տարվա ընթացքում մենք անընդհատ փորձում էինք Ղարաբաղի հարցի իրական բովանդակությունը դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին։ Միեւ վերջերս տպավորություն էր, թե այդ խոսակցության մեջ միայնակ ենք եւ ոչ մի արձագանք եւ ընկալում դիմացից չկա։ Հիմա մեր ասելիքը միջազգային հանրությունը հասկանում եւ ընկալում է»։
Վարչապետն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքին եւ նրա կարեւորությանը. «Մեր կառավարության նպատակը հենց այսպիսի իրավիճակ ստեղծելն է, երբ Հայաստանը որպես պետություն, ոչ միայն ֆորմալ առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց ներկայացուցիչն է, այլեւ ամբողջ հայության ներկայացուցիչն է։ Եվ դա է այն վճռական գործոնը, որ պիտի մեզ թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր ժողովրդի ճակատագրի մեջ, եւ այդ պատմական ճակատագիրը հանել արատավոր ցիկլից։ Երբ մեր բախտը բերում է, աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստավոր են, ունենում ենք պետականություն ու հաջողություն, երբ փոխվում է աշխարհաքաղաքական միջավայրը, կորցնում ենք այդ ամենը։ Մեր խնդիրն է դուրս գալ այդ ցիկլից։ Եվ ես 1.5 տարի լինելով ՀՀ վարչապետ, կարող եմ վստահ ասել, այո, այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ