Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագիծը նախատեսում է, որպեսզի 15 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները նույնպես հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասաց նրա հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Ինչպես նշեց խորհրդարանականը, հաճախ այդ մարդկանց սեփական միջոցներն ավելի շատ են, քան համայնքների բյուջեներինը, եւ այս համատեքստում անհրաժեշտ է պարզաբանում մտցնել՝ խուսափելու համար որոշակի կոռուպցիոն ռիսկերից, քանի որ նման համայնքների ղեկավարները, ըստ էության, այսօրվա դրությամբ մնում են պետության կողմից համապատասխան վերահսկողության շրջանակից դուրս։
Նշենք, որ այսօրվա դրությամբ հայտարարագիր պարտավոր են ներկայացնել 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները։ Արդյունքում՝ 502 համայնքապետերից հայտարարագիր ներկայացրել է ընդամենը 19-ը, ներառյալ Երեւանը, իսկ այն համայնքների ղեկավարների մեջ, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել, կա 30 քաղաքապետ։
Պատգամավորն ընդգծեց, որ հայտարարագրեր տալը բոլոր համայնքների ղեկավարների կողմից պարտադիր պահանջ է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, քանի որ, լինելով տեղական իշխանության ղեկավար՝ համայնքապետը որոշումներ ընդունելու ավելի շատ լիազորություններ ունի, այդ թվում իր գլխավորած համայնքի բյուջեի մասով, քան մյուս պաշտոնական անձինք։ Իսկ դա էական ռիսկեր է կրում։
Նշենք, որ ներկայում հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների թիվը մոտ 3200 է, եւ շնորհիվ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների՝ այն կավելանա մոտ 15 տոկոսով՝ 482 մարդով։ Դա, ինչպես կարծում է Մանե Թանդիլյանը, զգալի լրացուցիչ բեռնվածություն եւ ծախսեր չի ավելացնի համապատասխան հետազոտությունն իրականացնող մարմինների վրա։
Առաջարկված օրինագիծը ստացավ համակողմանի աջակցություն ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ կառավարող «Իմ քայլը» կուսակցությունների գործընկերների կողմից։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ