Ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում, որով առաջարկում է հնարավորություն ընձեռել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնել:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Ապրիլյանի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով բավականին բարդ իրավիճակում էին հայտնվում, մաքսակետերում մարդկանցից պահանջում էին ԱԱՀ վճարել, երբ նրանք փորձում էին օգնել բանակին: Այս նախագծով ԱԱՀ մասով արտոնություն տրամադրելը կընդունվի որպես հարգանք այդ անձանց նկատմամբ»,-ասաց Բագրատյանը:
Նրան հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ըստ նրա՝ մտահոգությունը հասկանալի է, ընդունելի է, բայց պետք է մի բան հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվել «նյուֆիդայականությունից»:
Աղազարյանի այս հայտարարությունը դուր չեկավ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով հակադարձեց. «Պրիչոմ տուտ ֆիդայություն»:
«Հիմա ասեմ պրիչոմ տուտ, հրամանատար ջան, որովհետև եթե սահմանին դեպքեր են տեղի ունենում, և զինվորը հետ է նայում, տեսնում է, որ մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը մեկ այլ բան, կասի՝ բա պետությունն ո՞ւր է, դրա համար պետք է ամեն ինչ անել պետական կառույցների ճանապարհով»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց. «Ես կողմ եմ, բայց պարոն Աղազարյանի ասած ֆիդայինները թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերեցին: Էսօր թուրքերը ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»:
ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ