Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ Որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաեւ շեշտեց. «ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր եւ խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարեւոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության եւ սկզբունքների մեջ»:
Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է եւ, որ ամենակարեւորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:
Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երեւանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերեւս, սենսացիոն հայտարարություն է:
Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում եւ հենց Ադրբեջանն է ցանկանում , որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»:
Բաբայանին, սակայն, գոհացրել է փաստը, որ ՌԴ արտգործնախարարը Երեւանում հայտարարել է, որ բոլորի համար է պարզ՝ առանց Արցախի չի կարող ավարտվել որեւէ բանակցություն: Իսկ Լավրովը, արձանագրենք, որ այսպիսով տողատակային աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը, որն, ըստ էության, առաջնագիծ է բերում պաշտոնական Երեւանը հեղափոխությունից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ