Մեգան Մարքլը հարգանքի տուրք է մատուցել արքայադուստր Դիանային՝ կրկնօրինակելով նրա տեսքը հանրային միջոցառման ժամանակ (լուսանկարներ)
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերթական անգամ ոգեշնչվել է արքայադուստր Դիանայի կերպարից՝ թագավորական միջոցառմանը ներկայանալով նմանատիպ հանդերձանքով։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 38-ամյա դքսուհին այդպիսով նաև հարգանքի տուրք է մատուցում ամուսնու՝ արքայազն Հարիի մոր հիշատակին։ Կիրակի տեղի ունեցած Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը Մեգանը ներկայացել էր Դիանայի ոճով համադրված, ամբողջությամբ սև հանդերձանքով։ Նմանատիպ տեսքով արքայադուստր Դիանան ներկայացել էր 1991 թվականի Հիշատակի օրվա արարողությանը։
Նախօրեին արքայական ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաև բարձրաստիճան քաղաքական գործիչներ ներկա են գտնվել ոգեկոչման արարողությունը, որը տեղի է ունեցել երկու աշխարհամարտերում զոհված բրիտանացիներին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանք երկու րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակն ու ծաղկեպսակներ դրել հուշարձանին։

.jpg?1573499789336)


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ